Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Վերջին թարմացումը՝ 11.08.2026
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
QuizHub-ը ինտելեկտուալ խաղերի առցանց հարթակ է, որը պարունակում է հարցերի շտեմարան և հնարավորություն է տալիս ձեռք բերել տոմսեր՝ հարթակում կազմակերպվող խաղերին մասնակցելու համար:
Կայքից օգտվելով և տոմս ձեռք բերելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել և ամբողջությամբ համաձայն եք սույն դրույթներին և պայմաններին:
Առցանց քարտային վճարումներն իրականացվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պաշտպանված վճարային համակարգի (VPOS) միջոցով: Քարտային տվյալները մուտքագրվում են անմիջապես բանկի պաշտպանված էջում և երբեք չեն պահպանվում QuizHub-ի սերվերներում:
Վճարումներն ընդունվում են Visa, Mastercard և ArCa վճարային քարտերով: Բոլոր վճարումներն իրականացվում են ՀՀ դրամով: Յուրաքանչյուր տոմսի արժեքը հստակ ցուցադրվում է վճարման փուլին անցնելուց առաջ:
Գաղտնիության քաղաքականություն
Երբ Դուք կապվում եք մեզ հետ կամ գրանցվում խաղին, մենք հավաքագրում ենք Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:
Վճարային տվյալները (քարտի համարը, վավերականության ժամկետը, CVV կոդը և այլն) մշակվում են բացառապես «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից. դրանք չեն հավաքագրվում և չեն պահպանվում QuizHub-ի կողմից:
Մենք օգտագործում ենք Ձեր տրամադրած տվյալները միայն մեր ծառայությունները մատուցելու, խաղերին Ձեր մասնակցությունն ապահովելու և Ձեր հարցումներին պատասխանելու նպատակով:
Մենք խստորեն պահպանում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը. դրանք չեն վաճառվում կամ փոխանցվում երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Ձեր տվյալների վերաբերյալ ցանկացած հարցի դեպքում կարող եք կապվել մեզ հետ:
Վերադարձի քաղաքականություն
Կայքում իրականացված վաճառքները վերջնական են: Խաղի տոմսը ձեռք բերելուց հետո վճարված գումարը ենթակա չէ վերադարձման կամ փոխանակման, եթե մասնակիցը իր ցանկությամբ հրաժարվում է կամ որևէ պատճառով չի կարողանում մասնակցել խաղին:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ նախատեսված խաղը չեղարկվում է կամ տեղափոխվում է կազմակերպչի կողմից, ինչպես նաև եթե տեղի է ունեցել համակարգային խափանում: Նման դեպքերում օգտատերն իրավունք ունի պահանջել վճարված գումարի ամբողջական վերադարձ:
Վերադարձը կատարվում է բացառապես այն բանկային քարտին, որից իրականացվել է սկզբնական վճարումը:
Վճարման կամ վերադարձի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ: