Խաիմ Սուտինն ապրում էր Փարիզում ծայրահեղ աղքատության մեջ: Ինչպես հիշում է Մարկ Սալովը, ԴՐԱՆՔ նկարչին տրվում էին իսկական տանջանքով: Մեկ բառով անվանե՛ք ԴԱ:

    Ամերիկայի համադաշնային նահանգներում գործում էր հետևյալ օրենքը. եթե մարդն ունենում էր քսան և ավելի ստրուկ, ապա նա ենթակա չէր բանակ զորակոչվելու։ Պատմում են, որ տասնինը ստրուկ ունեցող մի տեր հույս ուներ չգնալ պատերազմ։ Երբ նրա հետևից եկան զորակոչային հանձնաժողովից, նա սկսեց հյուրասիրել նրանց այնքան ժամանակ, մինչև չիմացավ ԴՐԱ հաջող ավարտի մասին։ Անվանեք ԴԱ։

    ԲԱՇԽԱՆՅՈՒԹ: Իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստներից մեկը հաճախ գոլ է խփում 0:0 հաշվի ժամանակ: Դրա համար տեղի երկրպագուները նրան տվել են մականուն, որը կարելի է թարգմանել որպես ԴԱ: Բաշխանյութում առկա պաստան կրում է ԴԱ անունը։ Անվանեք ԴԱ բարդ բառով։

    Մի մարդու մասին, ով երիտասարդ հասակում մահացել է սրտի կաթվածից, Ստիվեն Քինգի հերոսն ասում է, որ նա իր համար գերեզման է փորել ԱԼՖԱՅՈՎ և ԻՔՍՈՎ։ Պատասխանի ձևաթղթի կենտրոնում նկարե՛ք շրջան և դրա կողքերում գրե՛ք ԱԼՖԱ և ԻՔՍ բառերով փոխարինված բառերը։

    Այլ մարդկանց հետ շփման ընթացքում գեյ-զույգերը հաճախ բախվում են խնդիրների։ Դրանցից մեկին նվիրված ծաղրանկարում դանակն ու պատառաքաղը հարցով դիմում են ԴՐԱՆՑ: Անվանեք ԴՐԱՆՑ

    ԲԱՇԽԱՆՅՈՒԹ: Ձեր առջև ավարտին ողջ մնալու շանսերն են։ Երկու բառով անվանե՛ք նրան, ում շանսերն այս դեպքում հավասար են հարյուր տոկոսի։

    Ակվա Պաոլա շատրվանը կառուցվել է Հռոմի Պապ Պողոս V-ի կողմից՝ հարակից շրջանների բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար։ Շինարարության ֆինանսավորման համար Պապը հարկ սահմանեց ԴՐԱ վրա։ Կարելի է ասել, որ արդյունքում Պապն արեց մի հայտնի գործողության հակառակը։ Անվանեք ԴԱ կարճ բառով։

    Եվրոյում հաղթանակը կարող էր դառնալ իտալական ֆուտբոլի նոր դարաշրջանի սկիզբը: Դրան նվիրված «Իդեալական սեյվ» խորագրով կոլաժում Ջանլուիջի Դոնարուման նմանեցվում է ՆՐԱՆ: Երկու բառով անվանե՛ք ՆՐԱՆ:

    Ռենատո Մորիկոնիի գրքում գլխավոր հերոսը ձիով ցատկում է անդունդների վրայով, պատսպարվում գիշատիչ թռչունների հարձակումից, ցատկում օձերով փոսի վրայով, պատսպարվում հսկայական կարիճի խայթոցից, ցատկում մսակեր բույսերի վրայով, պատսպարվում հարպիաներից, սակայն վերջում լաց լինելով չի ցանկանում լքել ԴԱ։ Անվանեք ԴԱ ֆրանսերեն ծագմամբ բառով։

    Մարմարի խտությունը կազմում է մոտ 2,7 տոննա՝ մեկ խորանարդ մետրի համար: Նկարագրելով 19-րդ դարավերջի փարիզյան արվեստանոցները՝ արվեստաբանը նշում է, որ քանդակագործներին, ի տարբերություն օրինակ նկարիչների, սովորաբար հասանելի էր միայն ԴԱ: Անվանե՛ք ԴԱ:

    BBC-ի լրագրողն անակնկալով նշում է, որ «Շեղբի վրայով վազողը» ֆիլմի թռչող մեքենաներում հերոսները չեն օգտագործում ԴՐԱՆՔ: Հնարավոր է, դրա պատճառն այն է, որ Կալիֆոռնիայում համապատասխան օրենքն ընդունվել է ֆիլմի նկարահանումներից միայն մի քանի տարի անց: Բարդ բառով անվանե՛ք ԴԱ:

    ԲԱՇԽԱՆՅՈՒԹ: Բաշխանյութում դուք կարող եք տեսնել 19-րդ դարի մի հանցագործի, ում իրավապահները փորձում են հանգստացնել: Հանցագործի նման վարքագծի պատճառն այն է, որ իրավապահները ցանկանում են ԱՆԵԼ ԴԱ։ Ի՞նչ ենք փոխարինել ԱՆԵԼ ԴԱ-ով:

    Լիվերպուլի արվարձանը ներկայացնող «Տրանմիր Ռովերս» թիմը հանդես է գալիս անգլիական ֆուտբոլի հատակում՝ ամենացածր դիվիզիոններում։ Խոսելով հարևանների հետ մրցակցության մասին՝ թիմի մարզիչ Ջոնի Քինգը, թեև ընդունեց, որ նրանք շատ ավելի խոշոր են, այնուամենայնիվ «Տրանմիրը» համեմատեց ԴՐԱ հետ, որն ընդունակ է անսպասելի հարված հասցնել։ Ինչպիսի՞ ԴԱ հայտնվեց 1966 թվականին։

    «Լեգենդներ կոտրողները» հաղորդման ընթացքում ստուգվում էր արկածային և ռոմանտիկ պատմություններում տարածված մի հայտնի սյուժեի իսկությունը: Դրա համար օրինակ՝ փորձել էին օգտագործել սպիտակեղեն և, որքան էլ տարօրինակ է, զուգարանի թուղթ: Ստուգվող երրորդ տարբերակի անվան մեջ հիշատակվում է մի հեքիաթի հերոսուհի: Անվանե՛ք այդ հերոսուհուն:

    Երբ Նիգերում տարածվեց հիփ-հոփ մշակույթը, ավագ սերնդի շատ ներկայացուցիչներ դժգոհ էին։ Երիտասարդությունը, ընդհակառակը, հայտարարեց, որ նոր ոճը չի վնասի ավանդույթներին, չէ՞ որ հետ շրջված ԻՔՍԸ չի խանգարի ԱՆԵԼ ԴԱ։ Անվանե՛ք ԻՔՍԸ և ԱՆԵԼ ԴԱ-ն։

    Հոդվածներից մեկում երկար ժամանակ չժայթքած Էլբրուսն անվանվել է ԱՅԴՊԻՍԻ ՆԱ, քանի որ լեռան վրա բացվում են հոյակապ տեսարաններ: Լեռան այս մականունը կարող է հիշեցնել եվրոպական ստեղծագործության հերոսուհուն: Ի՞նչ բառերով ենք փոխարինել ԱՅԴՊԻՍԻ ՆԱ արտահայտությունը:

    Պոլինեզյան կղզիներից մեկում հյուղակ կառուցելու համար Թուր Հեյերդալն օգտագործեց տեղի բնակչության օգնությունը և եվրոպական գործիքներ։ Շինարարության ավարտից հետո պոլինեզացիներից մեկը Հեյերդալից խնդրեց ԴԱ, որովհետև ԴԱ «շատ զվարճալի կերպով փախչում էր հետ դեպի իր տնակը»։ Անվանե՛ք ԴԱ։

    Ուշադրությո՛ւն, հարցում «ԻՔՍ» բառով փոխարինել ենք մեկ այլ բառ։ Գոթհոլդ Լեսինգը գրում է, որ Լաոկոոնի քանդակի հեղինակը գեղագիտական պատճառներով հրաժարվել է ԻՔՍԻ պատկերումից, այդ իսկ պատճառով նրա Լաոկոոնը տոկունորեն դիմանում է տանջանքներին։ Ո՞վ է ստեղծել «ԻՔՍԸ» ավելի քան հարյուր տարի առաջ։

    Չինական ցենզուրան արգելել է գերբնական թեմատիկայով ֆիլմերը: Այս պատճառով՝ չինական սարսափ ֆիլմերից շատերի վերջում հերոսը ԱՆՈՒՄ Է ԴԱ: Ի՞նչ ենք փոխարինել ԱՆԵԼ ԴԱ-ով։

    Փաստ ստուգողի պարտականություններից մեկը, տեղեկատվական դաշտում հայտնվելուց հետո, ոչ հավաստի տեղեկությունները գտնելն ու հերքելն է: Անվանե՛ք փաստերի ստուգման միջազգային օրվա ամիսն ու ամսաթիվը:

    …