Ամերիկյան «Costco» առևտրային ցանցում գնապիտակի վրա աստղանիշով նշում են այն ապրանքները, որոնք խանութն այլևս երկրորդ անգամ չի պատվիրելու։ Այդ աստղանիշը սկսել են անվանել ԱԼՖԱ։ Ապրանքի համար դա, թերևս, պակաս ճակատագրական խորհրդանիշ չէ, քան մի հեռու-հեռավոր գալակտիկայի համար։ Անվանե՛ք ԱԼՖԱ-ն երկու բառով:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մահվան աստղ
Մեկնաբանություն
Տրամաբանական կեղծանուն է աստղանիշի համար, որը կանխագուշակում է տվյալ խանութում ընտրված ապրանքի գոյության վերջը։ Դե իսկ “Աստղային Պատերազմներում” Մահվան աստղը սպառնում էր ողջ գալակտիկային։
8 թիմ է խաղացել6 ճիշտ75% ճշգրտություն