Ձեր առջև 1995 թվականին ՆԱՍԱ-ի դեպարտամենտներից մեկի խորհրդանիշն է, որի նպատակն էր պաշտպանել ՍՏՍ-70 տիեզերանավը Իքսերից։ Մեկ այլ Իքսի կերպարը բոլորին հայտնի է իր յուրահատուկ ծիծաղի ձայնով։ Այն անհնար է շփոթել։ Մի անվանեք Իքսը, այլ ասացեք, թե ի՞նչ է այդ հայտնի կերպարի անունը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
փայտփորիկ Woody
Մեկնաբանություն
Տիեզերանավի արձակումը համընկել էր փայտփորիկների բազմացման շրջանի հետ, ովքեր շփոթում էին տիեզերանավի բաքը ծառի հետ, անցքեր անելով և վնասելով այն։ Տիեզերանավը պաշտպանող թիմը օգտագործում էր խրթվիլակ բվեր, որպեսզի վախեցնի փայտփորիկներին։ Դե իսկ փայտփորիկ Woody-ին ու նրա լեգենդար ծիծաղը լսել են նույնիսկ նրանք, ովքեր ծանոթ չեն Looney Tunes-ի կերպարներին։