Այս սպորտաձևը ստեղծվել է 1960֊ականներին Ամերիկայում։ Այն կարող էր երբեք հայտնի չդառնալ, եթե 70֊ականների երաշտը Կալիֆորնիա նահանգում չստիպեր առանձնատներ ունեցող ամերիկացիներին ջուրը խնայողաբար օգտագործել։ Ո՞ր սպորտաձևի մասին է խոսքը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Սքեյթբորդ
Մեկնաբանություն
Երաշտի պատճառով ամերիկացիները ստիպված էին դատարկել իրենց լողավազանները։ Լողանալ այնտեղ դարձավ անհնար, սակայն հնարավոր դարձավ սքեյթբորդով ավելի ու ավելի բարդ հնարքներ կատարել, ինչը խթանեց դրա հայտնիությանը։