1788 թվականին, երբ Փարիզը շարունակում էր կրել վնասներ ցրտի պատճառով, Լյուդովիկոս XVI-ը իր սեփական միջոցներով փայտ գնեց փարիզաբնակ բոլոր աղքատների համար։ Երախտապարտ փարիզեցիներն անմիջապես թագավորի հուշարձանը կանգնեցրին, որը, բնականաբար, չի պահպանվել։ Առավելագույն ճշգրտությամբ ասեք, թե ինչ տեղի ունեցավ այդ հուշարձանի հետ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Հալվեց

    Մեկնաբանություն

    Միակ նյութը, որ ձմռանը աղքատ փարիզաբնակները ունեին, ձյունն էր։ Հետևաբար, գարնանը ջերմաստիճանի բարձրացման հետ այն պարզապես հալվեց։

    12 թիմ է խաղացել2 ճիշտ17% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ