1209 թ․ ինկվիզիտորները հերթական հարձակումն են իրականացնում Օքսֆորդի գիտնականների համայնքի վրա։ Նրանցից շատերին կախաղան են հանում։ Որոշ գիտնականներ էլ նախընտրեցին չփորձել իրենց բախտը և փախան՝ ապաստան գտնելով հարևան քաղաքում, որը գտնվում էր կամրջի հարևանությամբ: Անվանեք այն գետը, որը հոսում էր այդ կամրջի տակով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Քեմ / Cam

    Մեկնաբանություն

    Այդ թվականին մի խումբ գիտնականներ լքեցին Օքսֆորդը քաղաքի բնակիչների և եկեղեցական իշխանությունների հետ լարվածության պատճառով և հաստատվեցին Քեմբրիջում, որտեղ հիմնեցին նոր գիտական կենտրոն։ Քաղաքը իր անունը ստացել է Cam գետի և bridge բառերի միաձուլումից։

    Հինգշաբթի ակումբ