Ֆանտաստիկ վեպում մարդիկ գերի են ընկնում հեռավոր մոլորակի էակների մոտ: Երկար ժամանակ գերիներն իրենց շուրջը տեսնում են հիմնականում այդ այլմոլորակայինների երիտասարդ առանձնյակներին, ուստի ենթադրում են, որ հայտնվել են ԱՅԴՏԵՂ: Անվանեք ԱՅԴՏԵՂ-ը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Գազանանոց (կենդանաբանական այգի)
Մեկնաբանություն
Գերիներին թվում է, թե իրենց ցուցադրում են որպես այլմոլորակային զարմանալի էակների, որպեսզի առևանգողների երեխաները նայեն իրենց։