Դարվինյան մրցանակը վիրտուալ հումորային մրցանակ է, որն ամեն տարի շնորհվում է այն անձանց, ովքեր ամենահիմար ձևով զրկել են իրենց կյանքից։ ԱԼՖԱՅԻ մասին Վիքիպեդիայի հոդվածում հիշատակվում են այս մրցանակի կազմակերպիչները, ինչպես նաև պատմվում է, որ մի անգամ օգտագործվել է բաշխանյութում պատկերված «Beretta» ատրճանակը։ Երկու բառով անվանե՛ք ԱԼՖԱՆ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ռուսական ռուլետկա

    Մեկնաբանություն

    Պատմության հերոսը ընկերոջ հետ գրազ էր եկել, որ «ռուսական ռուլետկա» կխաղա։ Սակայն թմբուկավոր ատրճանակի (ռևոլվերի) բացակայության պատճառով նա որոշել էր օգտագործել ինքնալիցքավորվող «Beretta» ատրճանակը, որում փամփուշտը փամփշտանոց մղելուց հետո առաջին իսկ ձգանը քաշելիս կրակոցը տեղի է ունենում 100% հավանականությամբ։

    12 թիմ է խաղացել7 ճիշտ58% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ