Ուշադրություն, հարցի մեջ ԻՔՍ-ը փոխարինում է։ Շատ կարևոր մի իրադարձությունից առաջ, անհրաժեշտ է առաջին հերթին ստուգել սարքի աշխատանքը։ Ավելորդ խառնաշփոթից խուսափելու համար, ստուգման ժամանակ ԻՔՍԸ դեղին էր։ Մի անվանեք ԻՔՍԸ: Ասացեք, թե որտե՞ղ է այս իրադարձությունը միշտ անցկացվում:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Վատիկան
Մեկնաբանություն
Կոնկլավից առաջ ընդունված էր ստուգել վառարանի աշխատանքը, որպեսզի համոզվեն, որ այն գործում է, և ծուխը հստակ երևում է։ Չնայած նրան որ 2005 թվականին ավանդական վառարանը հագեցվեց էլեկտրոնային համակարգով, դրա աշխատանքը միևնույն է անհրաժեշտ էր ստուգել: Ժողովրդին չշփոթեցնելու համար ստուգման ժամանակ ծուխը ներկում էին դեղին գույնով, քանի որ սպիտակն ու սևը, ինչպես գիտեք, ունեն հատուկ նշանակությւոն: Դե իսկ այս իրադարձությունը ավանդաբար կատարվում է Վատիկանում:
9 թիմ է խաղացել2 ճիշտ22% ճշգրտություն