«ԱՅԴՊԻՍԻ թաթը» վերնագրով փոդքասթի մի էպիզոդում պատմվում է, օրինակ, սնունդ հավաքող կրետների մասին, որոնք կարող են ինքնուրույն ընտրել, թե որ գաղութում ապրել։ Որքան շատ են շրջակայքում գաղութները, այնքան յուրաքանչյուր կրետ ավելի քիչ է ստիպված աշխատել գաղութում ապրելու իրավունք ունենալու համար: Ո՞ր բառն ենք փոխարինել ԱՅԴՊԻՍԻ-ով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Անտեսանելի

    Մեկնաբանություն

    Հետազոտությունների համաձայն՝ տնտեսական սկզբունքները կիրառելի են նաև կենդանական աշխարհում։ Օրինակ, սնունդ հավաքող կրետների վարքագիծը հիշեցնում է բնակարանների շուկան․ որքան շատ են այլ տարբերակները, այս պարագայում գաղութները, այնքան «վարձը ավելի ցածր է», այսինքն կարելի է ավելի քիչ աշխատել։ Փոդքասթի էպիզոդի անվանումը ուղիղ հղում է էկոնոմիկայում Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» գաղափարին։

    11 թիմ է խաղացել3 ճիշտ27% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ