Բյուզանդական կայսր Մորիկը հասկանում էր, որ զորքերի մասին հոգ տանելը ներքին կայունության և մարտի դաշտում հաղթանակների ամենակարևոր գրավականն է: «Պատերազմի արվեստը» աշխատության մեջ Մորիկը պատմում է հեծյալների մասին, ովքեր հերթապահում էին մարտադաշտի մոտակայքում՝ արագ և դիմացկուն ձիերի վրա: Այս հեծյալները ԴՐԱ նախատիպն էին: Անվանեք ԴԱ երկու բառով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Շտապ օգնություն

    Մեկնաբանություն

    Մորիկի կողմից նկարագրված համակարգը կարելի է համարել շտապ օգնության նախատիպը: Հիվանդին օգնություն էին ցուցաբերում վնասվածք ստանալուց անմիջապես հետո, ուղարկում մարտի հետնամասում գտնվող բուժկենտրոն, իսկ տեղափոխման համար օգտագործում էին ամենաարագ և տոկուն ձիերին։

    Հինգշաբթի ակումբ