«Սոպրանոների կլանը» սերիալում Լիվիայի դերը մարմնավորած դերասանուհի Նենսի Մարշանը մահացավ սյուժեի համար կարևոր տեսարաններից մեկի նկարահանումներից առաջ։ Պատմելով այս մասին՝ Ալան Սեպինուոլը սերիալի մոնտաժողին համեմատում է ՆՐԱ հետ՝ նշելով, որ Լիվիան սարսափելի արարած էր։ Գրե՛ք ՆՐԱ ազգանունը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ֆրանկենշտեյն
Մեկնաբանություն
Այդ տեսարաններից հրաժարվել հնարավոր չէր, ուստի մոնտաժողը ստիպված էր նախկինում նկարահանված կադրերի հատվածներից «կարել» անհրաժեշտ տեսարանները։ Այդպիսով նա նմանվեց Վիկտոր Ֆրանկենշտեյնին, որն իր հրեշին ստեղծել էր տարբեր դիակների մասերից։
14 թիմ է խաղացել8 ճիշտ57% ճշգրտություն