Անգլալեզու «ԲԱՑԹՈՂՈՒՄ business» դարձվածքը կարող է նշանակել կատակով արված արարք կամ հիմարություններ անելը: «ԲԱՑԹՈՂՈՒՄ business» վերնագրով հոդվածում պատմվում է, որ Բալիի Ուլուվատու տաճարում հայտնվել են աշխատակիցներ, որոնց կարելի է դիմել, օրինակ, սմարթֆոնը կամ ակնոցը հետ փոխանակելու համար: Լրացրե՛ք ԲԱՑԹՈՂՈՒՄԸ մեկ բառով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Monkey կամ կապիկ

    Մեկնաբանություն

    Մարդիկ հաճախ ցածր կարծիք ունեն կապիկների մասին և հորինում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «կապիկություն անելը» կամ «monkey business»-ը։ Մինչդեռ Բալիի տաճարի տարածքում ապրող կապիկները իսկական բիզնես են կազմակերպել. նրանք զբոսաշրջիկներից գողանում են արժեքավոր իրեր և դրանք փոխանակում համեղ ուտելիքների հետ։ Դե իսկ տաճարում կան հատուկ աշխատակիցներ՝ կապիկների հետ բանակցողներ, որոնց կարող են դիմել գողության զոհերը:

    11 թիմ է խաղացել8 ճիշտ73% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ