Մի շատ հեգնական կատակում ասվում է, որ ութ տարեկան եթովպացի տղան արտասվում է, որովհետև ունի ԻՔՍ: ԻՔՍ-ին նվիրված հոդվածում հոգեբան Ստեփանովը մեջբերում է Դանթե Ալիգիերիի դասական ստեղծագործության առաջին տողը: Անվանեք ԻՔՍ-ը երեք բառով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Միջին տարիքի ճգնաժամ

    Մեկնաբանություն

    Աֆրիկայում կյանքի տևողության մասին կատակները, իսկապես, բավականին սուր են: Դե իսկ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» առաջին տողն է. «Կիսաճամփին մեր այս կյանքի․․․» կամ «Midway upon the journey of our life»։ Ուստի, ըստ կատակի, տղան հասել էր իր միջին տարիքին և ապրում էր ոչ այլ ինչ, քան միջին տարիքի ճգնաժամ։

    Հինգշաբթի ակումբ