Նիկոլայ Իզվոլովը պատմում է, որ համր կինոյի դերասանները նկարահանումների ժամանակ բավականին հաճախ հայհոյում էին կամ սցենարից դուրս ինքնագլուխ բաներ ասում։ Այդ պատճառով կինոդահլիճներում ցուցադրությունների ժամանակ երբեմն կարելի էր լսել այն մարդկանց ծիծաղը, ովքեր ԲԱՑԹՈՂՈՒՄ։ Ո՞ր բառերն ենք փոխարինել ԲԱՑԹՈՂՈՒՄ-ով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Կարդում էին շուրթերով

    Մեկնաբանություն

    Համր կինոյի ժամանակներում կինոդահլիճներ էին գալիս խուլուհամր մարդիկ, ովքեր կարողանում էին շրթունքներից կարդալ։ Նրանք, ի տարբերություն մյուս հանդիսատեսների, հասկանում էին, երբ դերասաններն ասում էին ոչ այն, ինչ պետք էր ասել ըստ սցենարի։

    12 թիմ է խաղացել12 ճիշտ100% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ