Ձմեռային մարզաձևի ներկայացուցիչները սովորաբար ԱՆՈՒՄ ԵՆ ԴԱ՝ ԴՐԱՆԻՑ առաջ, ընդ որում՝ ինքնուրույն: Ամառային մարզաձևի ներկայացուցիչները ԱՆՈՒՄ ԵՆ ԴԱ՝ ԴՐԱՆԻՑ հետո, ընդ որում՝ կողմնակի օգնությամբ: Մենք չենք հարցնում, թե ինչից առաջ կամ հետո: Երկու բառով պատասխանեք՝ ի՞նչ ենք փոխարինել ԱՆԵԼ ԴԱ֊ով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Հանում են ձեռնոցները

    Մեկնաբանություն

    Եթե երբևէ դիտել եք հոկեյ, ամենայն հավանականությամբ տեսել եք, թե ինչպես են խաղացողները միմյանց հետ հաշիվ պարզում: Հոկեյիստները հանում են ձեռնոցները ծեծկռտուքից առաջ, իսկ ամառային մարզաձևի ներկայացուցիչները՝ բռնցքամարտիկները, դրանք հանում են ծեծկռտուքից կամ մարտից հետո, ընդ որում՝ մարզչի օգնությամբ, քանի որ ձեռնոցները կապված են լինում։

    13 թիմ է խաղացել4 ճիշտ31% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ