Մալթայի բենեդիկտյան մենաստանում ապրող միանձնուհիներին երկար ժամանակ թույլատրվում էր այնտեղից դուրս գալ միայն մեկ բացառիկ դեպքում՝ մահամերձ հարազատի մոտ։ Սակայն 1962 թվականին, արքեպիսկոպոսը, կամային քաղաքական որոշում կայացրեց, և միանձնուհիներն ունեցան այնտեղից դուրս գալու ևս մեկ առիթ։ Ո՞րն էր այդ առիթը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ընտրություններին մասնակցելը
Մեկնաբանություն
1962 թվականին Մալթայում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրություններ, որոնց ելքը կարևոր էր Կաթոլիկ եկեղեցու համար։ Այդ մենաստանի արքեպիսկոպոսը ցանկանում էր ապահովել իր նախընտրած քաղաքական ուժի հաղթանակը, և այդ պատճառով թույլատրեց անգամ մենաստանների միանձնուհիներին՝ դուրս գալ և քվեարկել։
14 թիմ է խաղացել12 ճիշտ86% ճշգրտություն