NBA-ի բազմաթիվ թիմեր ունեն հավերժ ամրագրված, այսինքն շրջանառությունից հանված համարներ, որոնք նվիրված են այն խաղացողներին, որոնցով ակումբը հպարտանում է։ Օրինակ՝ «Չիկագո Բուլս» թիմում 23 համարը հավերժ ամրագրված է Մայքլ Ջորդանի անվամբ, իսկ «Հյուսթոն Ռոքեթսում» 45 համարը տրված է նախկին խաղացող և մարզիչ Ռուդի Տոմյանովիչին։ Ո՞ւմ համար է ամրագրված 6-րդ համարը NBA-ի միանգամից երկու թիմերում, եթե ֆուտբոլում դրա համարժեքը սովորաբար 12-րդ համարն է։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Երկրպագուների (կամ ֆանատների)

    Մեկնաբանություն

    Ֆուտբոլում երկրպագուներին հաճախ անվանում են «տասներկուերորդ խաղացող»։ Բասկետբոլում, քանի որ խաղացողների թիվը հինգն է, երկրպագուներին համարում են «վեցերորդ խաղացողը»։

    13 թիմ է խաղացել10 ճիշտ77% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ