Ըստ բժշկական մի հոդվածի՝ հիվանդին մեքենայով հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ԴՐԱ շնորհիվ կարելի է տարբերակել ապենդիցիտը նմանատիպ սիմպտոմներ ունեցող հիվանդություններից: ԴԱ շտապ օգնության մեքենայի մաս չի կազմում, և ԴԱ ատում են գրեթե բոլոր վարորդները: Անվանեք դա երկու բառով:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Պառկած ոստիկան
Մեկնաբանություն
Եթե հիվանդը ունի ապենդիցիտ, ապա պառկած ոստիկանի վրայով անցնելիս պետք է զգա սուր ցավեր համապատասխան հատվածում։