Մի վեպում զորքերի նոր տեսակը ստեղծվում է ոչ թե ռազմաօդային ուժերի, այլ ռազմածովային նավատորմի, հիման վրա։ Պաշտպանելով այդ որոշումը՝ վեպի հերոսը հիշեցնում է, որ մենք խոսում ենք ԴՐԱՆՑ, այլ ոչ թե ինքնաթիռների մասին։ Անվանե՛ք ԴՐԱՆՑ երկարմատ բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Տիեզերանավեր։
Մեկնաբանություն
Ֆանտաստ գրող Լյու Ցիսինը իր վեպում ենթադրում է, որ տիեզերքում զինված բախումները կընթանան ծանր ու լավ պաշտպանված մարտական կայանների միջոցով, որոնք նման են ժամանակակից ավիակիրների, և ավելի շատ կհիշեցնեն ծովային ճակատամարտեր, քան օդային մարտեր։ Վեպի հերոսի խոսքով՝ օվկիանոսն ու տիեզերքը վաղուց են կապված մեր մտածողության մեջ, քանի որ մենք խոսում ենք ոչ թե տիեզերական ինքնաթիռների, այլ տիեզերանավերի մասին։
2 թիմ է խաղացել1 ճիշտ50% ճշգրտություն