Tesla-ն, ի թիվս այլ բաների, արտադրում է մարդանման ռոբոտներ։ Այս ռոբոտների վրա վթարային անջատման կոճակը տեղադրված է ծոծրակի հատվածում։ Այդ կոճակի հստակ տեղադրության շուրջ քննարկման ժամանակ ինտերնետ-օգտատերերից մեկը հիշեց ԴԱ։ Գրե՛ք ԴԱ երկու կամ երեք բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Attack on Titan / Տիտանների գրոհը
Մեկնաբանություն
Ըստ մի կատակային դիտարկման՝ եթե Tesla-ի ռոբոտները հանկարծ ապստամբեն, մարդիկ ստիպված կլինեն որսալ նրանց։ Այս ռոբոտներին անջատելու կոճակը գտնվում է ծոծրակի հատվածում։ Հայտնի մանգաներից մեկում մարդիկ պայքարում են մարդակերպ տիտանների դեմ։ Տիտանին հաղթելու համար անհրաժեշտ է կտրել նրա ծոծրակի մասը։
17 թիմ է խաղացել3 ճիշտ18% ճշգրտություն