Հայտնվելով խելագար գիտնականի ամրոցում, Թոմ կատուն հանդիպում է ծլվլացող փղի, մկկացող աքաղաղի և բառաչող կկվի։ Սերիայի վերջում Թոմը տեսնում է, թե ինչպես է Ջերին դուրս նայում իր բնից, որի վերևում գրված են երեք բառեր։ Ո՞ր ընկերության լոգոյի վրա կարելի է տեսնել այդ բառերը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Metro Goldwyn Mayer
Մեկնաբանություն
Թոմի տեսած կենդանիները իրենց ոչ բնորոշ ձայներ էին հանում: Ջերին ևս բացառություն չէր, քանի որ նա մռնչում էր առյուծի պես։ Բնի վերևում կարելի է տեսնել «Ars Gratia Artis» գրությունը, որը նշանակում է «Արվեստ արվեստի համար»։ Այս գրությունը կարելի է տեսնել մուլտֆիլմի յուրաքանչյուր էպիզոդի սկզբում, քանի որ այն Metro Goldwyn Mayer կինոընկերության լոգոյի մաս է կազմում։