
Դիզայներ Նոմա Բարը յուրօրինակ ձևով պատկերազարդել է հայտնի ֆիլմ։ Այս մինիմալիստական պաստառից մենք հանել ենք չորս տառ։ Գրե՛ք այդ տառերը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
A, B, C, D
Մեկնաբանություն
Խոսքը «Միլիոնատերը ետնախորշերից» («Slumdog Millionaire») ֆիլմի մասին է։ Պաստառի դիզայնում հերոսի աչքերն ու հոնքերը նմանեցված են այն դաշտերին, որտեղ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուում ցուցադրվում են պատասխանների տարբերակները։ Այդ պատուհաններում միշտ նշվում են A, B, C, D տառերը։