«Սիմփսոններ» սերիալի մանկական հոգեբույժի դռանը փակցված է մի ցուցանակ. «Այստեղ մեռնում են ՆՐԱՆՔ»։ Մեկ այլ ֆիլմի հերոս ասում է, որ հեշտ չէ ՆՐԱՆՑԻՑ մեկը լինել, քանի որ իր գոյությունը կախված է յոթ տարեկան մի աղջնակից։ Անվանե՛ք ՆՐԱՆՑ երկու բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Երևակայական ընկերներ։
Մեկնաբանություն
Յոթ տարեկանում երեխաները ունեն շատ լավ երևակայություն և շատ դեպքերում նրանք ունեն նաև երևակայական ընկեր։ Ֆիլմի հերոսը հենց ինքը երևակայական ընկերն է, ով հարցազրույց է տալիս տեսախցիկի առջև։
14 թիմ է խաղացել13 ճիշտ93% ճշգրտություն