There is ******* of ******, but I cannot guarantee ******* after ******. Ձեր առջև մարդու իրավունքների խախտումներով հայտնի Իդի Ամինին վերագրվող մեջբերում է, որում երկու անգամ բաց ենք թողել երկու բառ։ Գրե՛ք այդ բառերը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Freedom, Speech

    Մեկնաբանություն

    Ուգանդացի պետական և ռազմական գործիչ Իդի Ամինին է վերագրվում այն միտքը, որ խոսքի ազատությունն անկասկած գոյություն ունի, բայց ոչ ոք չի երաշխավորում ազատությունը, երբ խոսքն արդեն ասված է։ Իհարկե, Իդի Ամինի կառավարման տարիներին խոսքի ազատության մասին խոսելն անիմաստ էր։ Նրա կառավարման տարիներն ուղեկցվել են մարդու իրավունքների ոտնահարմամբ և քաղաքական հալածանքներով։ Այնուամենայնիվ խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։

    16 թիմ է խաղացել14 ճիշտ88% ճշգրտություն
    Երևանի Պետական Համալսարանի ԻՈԵ Ակումբ