Համացանցում լայն տարածում գտավ մի արխիվային լուսանկար, որտեղ Լիոնել Մեսսին լողացնում է մանուկ Լամին Յամալին, ով տարիներ անց դարձավ աշխարհի չեմպիոն։ Դրանից հետո հայտնվեց մեկ այլ լուսանկար, որտեղ Մեսսին նստած է ավտոարշավորդ Կիմի Անտոնելլիի բոլիդում, ով վերջերս դարձավ չեմպիոն։ Այս զուգադիպություններից հետո համացանցի օգտատերերը սկսեցին Մեսսիին համեմատել ՆՐԱ՝ հետ։ Անվանե՛ք ՆՐԱՆ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Միդաս
Մեկնաբանություն
Ըստ հունական դիցաբանության՝ արքա Միդասի հպումից ամեն ինչ վերածվում էր ոսկու։ Քանի որ Մեսսիի հետ հանդիպումից ու «շփումից» հետո այս մարզիկները հասել են «ոսկե» մեդալների ու մեծագույն հաջողությունների, համացանցում կատակում են, որ նա ունի «Միդասի հպում»։
14 թիմ է խաղացել7 ճիշտ50% ճշգրտություն