Մի համակարգչային խաղի անվճար տարբերակում, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին, հնարավոր է միայն ԴԱ ԱՆԵԼ։ Մաթիաս Սինդելարը, մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, հրաժարվեց ԱՆԵԼ ԴԱ, ինչից հետո զոհվեց կասկածելի հանգամանքներում։ Ի՞նչ ենք փոխարինել «ԱՆԵԼ ԴԱ» արտահայտությամբ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Խաղալ Գերմանիայի հավաքականի կազմում, ներկայացնել Գերմանիան, խաղալ գերմանացիների կողմից, և այլ համարժեք ձևակերպումներ։

    Մեկնաբանություն

    Սինդելարը ավստրիական հանրահայտ հավաքականի՝ «Վունդերթիմ»-ի ավագն էր, որը հաճախ ջախջախիչ հաշվով էր հաղթում մրցակիցներին։ Անշլյուսից (Ավստրիայի միացումից Գերմանիային) հետո նա հրաժարվեց հանդես գալ Գերմանիայի հավաքականում։ Այդ որոշումից հետո նա մահացավ՝ ըստ ժամանակի պաշտոնական վարկածի՝ թունավորվելով շմոլ գազից։ Այդ համակարգչային խաղի անվճար տարբերակում հնարավոր է միայն խաղալ Գերմանիայի կողմից։

    Հինգշաբթի ակումբ