Պոլինեզյան կղզիներից մեկում հյուղակ կառուցելու համար Թուր Հեյերդալն օգտագործեց տեղի բնակչության օգնությունը և եվրոպական գործիքներ։ Շինարարության ավարտից հետո պոլինեզացիներից մեկը Հեյերդալից խնդրեց ԴԱ, որովհետև ԴԱ «շատ զվարճալի կերպով փախչում էր հետ դեպի իր տնակը»։ Անվանե՛ք ԴԱ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Չափերիզ

    Մեկնաբանություն

    Խոսքը չափերիզի մասին է, որի ժապավենը կոճակը սեղմելիս արագ ետ է քաշվում ու մտնում պատյանի մեջ։ Տեղացիների համար այդպիսի մեխանիզմն անսովոր ու զվարճալի էր։

    12 թիմ է խաղացել10 ճիշտ83% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ