Աննա Գոցը գրում է, որ երբ ԻՔՍԵՐԸ ցանկանում են ԱՆԵԼ ԴԱ, ապա իջեցնում են ձեռքերի ափերը։ Պատասխանե՛ք՝ ովքեր են ԻՔՍԵՐԸ և ի՞նչ է նշանակում ԱՆԵԼ ԴԱ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Խուլերը, շշուկով խոսել։
Մեկնաբանություն
Երբ խուլ մարդիկ ժեստերի լեզվով խոսում են միմյանց հետ և ցանկանում են, որ կողմնակի մարդիկ չմիանան խոսակցությանը, ափերն իջեցնում են այնպես, որ դրանք տեսնի միայն զրուցակիցը։ Նույն կերպ վարվում են լսող մարդիկ, երբ խոսում են շշուկով։
8 թիմ է խաղացել2 ճիշտ25% ճշգրտություն