Այդ կոկտեյլը շատ հայտնի էր 1960-ական թվականներին: Այն բաղկացած է երկու բաղադրիչից, որոնք շատ խորհրդանշական են այդ երկրների համար: Կոկտեյլի անվանումը նշում է մի երկրի անկախությունը մյուսից: Մենք չենք խնդրում անվանել այդ կոկտեյլը: Անվանեք կոկտեյլի երկու բաղադրիչները, իսկ եթե չգիտեք՝ ունեք մեկ րոպե ժամանակ և կարող եք հարցնել Թոմ Քոլինզի անձնակազմից:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ռոմ և Կոկա-կոլա
Մեկնաբանություն
Խոսքը «Կուբա Լիբրե» կոկտեյլի մասին է, որը թարգմանաբար նշանակում է «Ազատ Կուբա»: Դրա բաղադրիչներն են Կոկա-կոլան, որը հատկանշական է Ամերիկայի համար, և ռոմը, որը խորհրդանշական է Կուբայի համար։