Ֆրանսիայում վերջերս ընդունվել է փողոցում սեռական ոտնձգությունների դեմ օրենք, որը նաև տուգանքով պատժելի է դարձնում ԴԱ ԱՆԵԼԸ: Ոմանք կարծում են, որ ԴԱ ԱՆԵԼԸ կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ տանը: Անվանե՛ք, թե որ բառն ենք փոխարինել ԱՆԵԼ ԴԱ֊ով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Սուլել

    Մեկնաբանություն

    Կնոջ հետևից սուլելը այսպես կոչված catcalling-ի մի ձև է, որը համարվում է փողոցային սեռական ոտնձգություն: Օրենքն ընդունվել է նմանօրինակ երևույթների դեմ պայքարելու համար: Իսկ հայտնի սնահավատության համաձայն, տանը սուլելը կարող է հանգեցնել գումարի կորստի։

    Հինգշաբթի ակումբ