Գիլբերտ Իստմենը պատմում է, որ աշխատելով խուլերի համար նախատեսված Գալլոդետ համալսարանում՝ նկատում էր, թե ինչպես էին ուսանողները բաժանվում տարբեր խմբերի և շփվում միայն այդ խմբի մարդկանց հետ: Պատճառը հասկանալով՝ Իստմենը համալսարանը համեմատում է ԴՐԱ հետ։ Անվանե՛ք ԴԱ՝ երկու բառով, որոնց սկզբնատառերը այբուբենի հարևան տառեր են։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Բաբելոնյան աշտարակ

    Մեկնաբանություն

    Իստմենը նշում է, որ ուսանողները օգտագործում էին այնքան տարբեր ժեստային համակարգեր և ժարգոնային ժեստեր, որ հաճախ դժվարությամբ էին հասկանում միմյանց։ Իստմենի երիտասարդության տարիներին բոլորը սովորում էին նույն ժեստերի լեզուն։ Այդ պատճառով մեկնաբանելով իրավիճակը Իստմենը հիշատակում է Բաբելոնյան աշտարակի պատմությունը։

    13 թիմ է խաղացել7 ճիշտ54% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ