«Կարամորա» սերիալում աղջիկը, ով իր կամքին հակառակ դարձել է վամպիր, ցանկանում է ինքնասպան լինել։ Աղջկան բացատրում են, որ վամպիրին կարելի է ոչնչացնել միայն արծաթով կամ կրակով։ Սակայն աղջկա համառության պատճառով այդ ցանկում ստիպված են լինում ավելացնել ԴԱ։ ԴԱ երբեմն դառնում է նաև սովորական աղջիկների մահվան պատճառ։ Անվանե՛ք ԴԱ հունական ծագում ունեցող բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Դիետա կամ անորեքսիա

    Մեկնաբանություն

    Աղջիկը հրաժարվում է արյուն խմել: Իրական կյանքում, որոշ աղջիկներ, չափազանց տարվելով դիետաներով, հասնում են անորեքսիայի, ինչը նույնպես կարող է հանգեցնել մահվան:

    13 թիմ է խաղացել5 ճիշտ38% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ