Արիզոնայի համալսարանի կենսաբանները լաբորատոր պոպուլյացիայի ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ յուրաքանչյուրին ներկի կետերով են նշել և մի քանի շաբաթ շարունակ տեսանկարահանել նրանց: Հակառակ տարածված պատկերացման՝ պարզվել է, որ ԱՌԱՋԻՆՆԵՐԻ մոտ 40%-ը գործնականում ոչինչ չի արել: Մեկնաբանելով հետազոտության արդյունքները՝ ինտերնետ-օգտատերերից մեկը հիշել է հայտնի առակը և ենթադրել, որ ԱՌԱՋԻՆՆԵՐԻ շրջանում գտնվել են ԵՐԿՐՈՐԴԻ համախոհներ: Անվանե՛ք ԱՌԱՋԻՆՆԵՐԻՆ և ԵՐԿՐՈՐԴԻՆ:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մրջյուններ և ճպուռ
Մեկնաբանություն
Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ բանվոր մրջյունների մոտ 40%-ն զգալի ժամանակ անգործ է մնում, սակայն անհրաժեշտության դեպքում փոխարինում է ավելի ակտիվ առանձնյակներին: Հայտնի առակում աշխատասեր մրջյունը հրաժարվում է կերակրել ճպուռին, որն ամբողջ ամառ երգել էր:
14 թիմ է խաղացել8 ճիշտ57% ճշգրտություն