Աստղագետները հայտնաբերել են մի մոլորակ, որը, չնայած աստղին չափազանց մոտ գտնվելուն, կարողացել է գոյատևել: Գիտնականները այս մոլորակն անվանել են ԻՔՍ: Վերականգնե՛ք մոլորակի հունական ծագում ունեցող լրիվ անվանումը, որում մենք բաց ենք թողել մի քանի տառ:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ֆենիքս / Փյունիկ
Մեկնաբանություն
Ըստ առասպելի ֆենիքսը՝ կամ հայերեն փյունիկը, կանխատեսելով իր մահը, ինքնահրկիզվել է, որից հետո կրկին հայտնվել է մոխրից։ Հսկայական աստղի մոտ գտնվող մոլորակը գիտնականները անվանել են այդ առասպելական արարածի անունով։