Ռեգինա Սպեկտորի երգը նվիրված է նրա ընկերոջը, ով պայքարում է քաղցկեղի դեմ։ Բուժման պրոցեդուրաների արդյունքը Ռեգինային թույլ է տալիս այդ ընկերոջը համեմատել մի աստվածաշնչյան կերպարի հետ։ Ո՞ր կերպարի։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Սամսոն
Մեկնաբանություն
Քաղցկեղով տառապող մարդիկ հաճախ անցնում են քիմիաթերապիայի կուրս, ինչի հետևանքով թափվում են նրանց մազերը։ Այդ մարդը համեմատվել է Սամսոնի հետ, ով նույնպես կորցրել էր իր ուժը՝ զրկվելով մազերից։ Մենք այսօր արդեն մեկ անգամ անդրադարձանք Սամսոնի պատմությանը։