1819 թվականին նավապետերից մեկը, մեկ ուրիշ նավի վրա տեսնելով ԴԱ, շտապեց օգնության, սակայն պարզապես չկարողացավ հասնել և մոտենալ։ Անվանե՛ք ԴԱ կարճ բառով:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ծուխ
Մեկնաբանություն
Ամերիկյան «Սավաննա» նավն իրականացնում էր պատմության մեջ առաջին անցումը Ատլանտյան օվկիանոսով շոգեշարժիչի օգնությամբ։ Տեսնելով ծուխը՝ մեկ այլ նավի նավապետ կարծեց, թե «Սավաննայի» վրա հրդեհ է բռնկվել, և շտապեց օգնության, սակայն չկարողացավ հասնել նրան։
11 թիմ է խաղացել4 ճիշտ36% ճշգրտություն