Լոնդոնյան մի թիմում ընդունված էր հետևյալ սկզբունքը։ Անպատշաճ և անազնիվ արարքները անթույլատրելի են իսկական ջենթլմենի համար և չպետք է մնան անպատիժ, եթե նույնիսկ կա հնարավորություն պատժից խուսափելու։ Ուստի որոշ իրավիճակում ՆԱ պարզապես մի կողմ էր կանգնում և չէր խանգարում։ Ուշադրություն, հարցը․ Անվանեք ՆՐԱՆ երկարմատ բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Դարպասապահ
Մեկնաբանություն
Ֆուտբոլի պատմության լավագույն սիրողական՝ «Կորինթիան» ֆուտբոլային թիմը ուներ իր սկզբունքները․ եթե թիմակիցը խաղի կանոնները կոպտորեն խախտել էր և մրցակիցը ստանում էր 11-մետրանոց հարված, ապա դարպասապահը չպետք է փորձեր փրկել գոլը։ Դարպասապահը պարզապես մի կողմ էր քաշվում, որպեսզի նույնիսկ պատահաբար չկանգնեցնի գնդակը։