Ծանր իմունային անբավարարության պատճառով Դևիդ Վետերը ծնված օրվանից ստիպված էր ապրել բացարձակ ստերիլ միջավայրում։ 1977 թվականին հայտնի մի կազմակերպություն տղային ծննդյան օրվա առթիվ հնարավորություն ընձեռեց դուրս գալ արտաքին աշխարհ։ Անվանե՛ք այդ կազմակերպությունը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
NASA
Մեկնաբանություն
Վեցամյա Դևիդը ուներ իմունային անբավարարություն, որի պատճառով նա ապրում էր ստերիլ պղպջակի մեջ, որպեսզի չվարակվի, իսկ մի կազմակերպություն տղայի համար հատուկ սկաֆանդր պատրաստեց, որպեսզի տղան կարողանա դուրս գալ իր ստերիլ «պղպջակից»՝ առանց վարակվելու ռիսկի։ Իսկ այդ կազմակերպությունը բնականաբար ՆԱՍԱ-ն էր։
14 թիմ է խաղացել13 ճիշտ93% ճշգրտություն