Շատ երկար ծովային ճանապարհորդությանը պատրաստվելիս, մի վեպի հերոս, ցանկանալով ցույց տալ ճշգրիտ և չաղավաղված երթուղին, օգտագործեց հսկայական դդմից պատրաստված ԻՔՍ-ը։ ԻՔՍ-ի առաջին հիշատակումներից մեկը հանդիպում է մ.թ.ա. երրորդ դարի պոեմում։ Անվանեք ԻՔՍ-ը լատինական ծագման բառով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Գլոբուս

    Մեկնաբանություն

    Քարտեզը ճանապարհը կարող էր սխալ ցույց տալ, քանի որ աշխարհը հարթ պատկերելիս չափերն ու հեռավորությունները աղավաղվում են։ Իսկ գլոբուսի վրա ամեն ինչ ճիշտ հարաբերություններով է երևում։ Հին հույներն արդեն գիտեին, որ Երկիրը գնդաձև է, և գլոբուսի գաղափարը գոյություն ուներ շատ վաղուց։

    Հինգշաբթի ակումբ