Մալայզիան, Թուրքիան և Իրանը պլանավորում էին համատեղ արտադրել որոշակի սարքով հագեցած մեքենաներ: Վարորդները կկարողանային օրական մի քանի անգամ որոշակի տեղեկություն ստանալ այդ սարքի օգնությամբ: Անվանե՛ք այդ սարքը երկարմատ բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
կողմնացույց
Մեկնաբանություն
Սարքը նախատեսված է վարորդներին օգնելու գտնել Մեքքա տանող ուղղությունը նամազի ժամանակ, որը սովորաբար կատարվում է օրական հինգ անգամ։
16 թիմ է խաղացել10 ճիշտ63% ճշգրտություն