Ճանապարհորդը գրում է, որ իտալական հաստատություններից մեկում ԴԱ իրեն չեն առաջարկել, այլ կարճ ժամանակով տարել են հարևան սենյակ։ ԴԱ, տրամաբանորեն, առաջին անգամ հայտնվել է Չինաստանում։ Անվանեք ԴԱ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ճաշացանկ (մենյու)

    Մեկնաբանություն

    Այդ հաստատությունում ճաշացանկի փոխարեն հաճախորդին պարզապես տանում էին խոհանոց, որտեղ էլ նա կատարում էր իր ընտրությունը։ Քանի որ թուղթը հայտնագործվել է Չինաստանում, առաջին թղթյա ճաշացանկերը նույնպես տրամաբանորեն ստեղծվել են այնտեղ։

    12 թիմ է խաղացել8 ճիշտ67% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ