
«Պոկահոնտաս» մուլտֆիլմի դրվագներից մեկում կարելի է նկատել ԴԱ, երբ պաշտոնյա Ջոն Ռեթքլիֆը բարձրանում է նավ: Այսպիսով, հանդիսատեսի համար պարզ է դառնում տվյալ կերպարի իրական էությունը։ Ի՞նչն ենք փոխարինել ԴԱ-ով:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Առնետ
Մեկնաբանություն
Կերպարին զուգահեռ՝ պարանով նավ է բարձրանում առնետը, որը, ինչպես հայտնի է, առաջինն է փախչում նավից: Սկզբունքորեն կարելի է ասել, որ կադրում միանգամից երկու առնետ է երևում: Ratcliffe ազգանվան մեջ նույնպես կարելի է նկատել անգլերեն rat՝ առնետ բառը։
12 թիմ է խաղացել12 ճիշտ100% ճշգրտություն