Լյուկ Բեսոնի «Մետրո» ֆիլմի սյուժեն չափազանց բարդ է՝ բազմաթիվ սյուժետային գծերով, որոնք հատվում են բոլորովին անսպասելի կերպով։ Ֆիլմի բնաբանը պարունակում է երեք ասույթ։ Առաջին երկուսն են՝ «Լինել նշանակում է գործել» (Սոկրատես) և «Գործել նշանակում է լինել» (Ժան-Պոլ Սարտր)։ Երրորդը մեջբերում է 1966 թվականին թողարկված հայտնի մի երգից։ Մենք չենք խնդրում գրել այդ մեջբերման տեքստը, պարզապես նշե՛ք, թե ով է նշված որպես այդ երրորդ ասույթի հեղինակ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ֆրենկ Սինատրա
Մեկնաբանություն
"To be is to do" – Սոկրատես։ "To do is to be" – Ժան-Պոլ Սարտր։ "Do be do be do" – Ֆրենկ Սինատրա։ Խոսքը «Strangers In The Night» երգի մասին է։
16 թիմ է խաղացել2 ճիշտ13% ճշգրտություն