Մի անգամ «Ֆորդ» ընկերությունը թողարկեց ավտոմեքենայի անսովոր մի տարբերակ՝ առանց դիմապակու մաքրիչների, տաքացման համակարգի, շրջադարձի թարթիչների, հետևի տեսանելիության հայելու և շատ այլ բաների։ Այս ամենը արվել էր նրա համար, որպեսզի ընդգծվի այն ավանդը, որն ունեցել են Ֆլորենս Լոուրենսը, Գլեդիս Ուեստը, Դորոթի Փուլինջերը, Մերի Անդերսոնը և ուրիշներ։ Ո՞ր ամսվա սկզբին է դա տեղի ունեցել։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մարտ
Մեկնաբանություն
Ֆլորենս Լոուրենսը, Գլեդիս Ուեստը, Դորոթի Փուլինջերը, Մերի Անդերսոնը և այլ կանայք բազմաթիվ գյուտերի ու նորարարությունների հեղինակներ են, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից ավտոմեքենան։ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Ֆորդ» ընկերությունը թողարկել էր «Ford Explorer Men’s Only Edition» անսովոր մոդելը՝ հեռացնելով կանանց կողմից արված գյուտերը։
12 թիմ է խաղացել12 ճիշտ100% ճշգրտություն