Միշել Պաստուրոն գրում է, որ XIV դարից սկսած Հուդայի կարմրահեր լինելը այլևս բավարար չէր, և նրան ավելի ու ավելի հաճախ պատկերում են որպես ԻՔՍ։ Որպես օրինակներ Պաստուրոն բերում է դրվագներ, որտեղ Հուդան ստանում է 30 արծաթ, մեջքի հետևում թաքցնում է գողացված ձուկը կամ պարան է կապում, որպեսզի կախվի։ Անվանե՛ք ԻՔՍ-ը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ձախլիկ։
Մեկնաբանություն
Միջնադարում արտաքին տեսքի կամ ֆիզիոլոգիայի ցանկացած շեղում հասարակության կողմից ընկալվում էր կասկածանքով։ Պաստուրոն գրում է, որ դավաճանի կարմիր մազերը այլևս բավարար չէին, ուստի Հուդային ինչպես և սատանային աստիճանաբար սկսում են պատկերել ձախլիկ։ Պատկերներում նա հենց ձախ ձեռքն է մեկնում երեսուն արծաթը վերցնելու համար, ձախ ձեռքով է թաքցնում գողացված ձուկը և նույնիսկ ձախ ձեռքով է ուտում Վերջին ընթրիքի ժամանակ։
12 թիմ է խաղացել1 ճիշտ8% ճշգրտություն