Սկզբում ԱՅԴ բառով կոչում էին տպագիր հրատարակությունները, որտեղ հրապարակվում էին որևէ սկզբունքով միավորված մարդկանց լուսանկարները։ Օրինակ՝ Հարվարդի համալսարանի հանրակացարաններում ապրող ուսանողների լուսանկարները 2004 թ․։ Գրե՛ք ԱՅԴ բառը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Facebook / Ֆեյսբուք
Մեկնաբանություն
Հենց Հարվարդի ուսանողների հետ էլ սկսվեց հայտնի ինտերնետ-ընկերության՝ «Facebook»-ի պատմությունը։ Սկզբում դա պարզապես ուսանողների լուսանկարների հավաքածու էր կայքում, բայց նույն անունը պահպանվեց նաև հետագայում։