Խորհրդային խաղային ավտոմատները հավաքում էին ռազմական գործարաններում։ Նման ավտոմատների վրա աշխատող ինժեներները, գործարանի տարածքում տեղաշարժվում էին ԱՅԴՊԵՍ: Հակառակ տարածված կարծիքի, ՆՐԱՆ պատկերել են ԱՅԴՊԵՍ միայն 16-րդ դարից սկսված: Անվանե՛ք ՆՐԱՆ:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ֆեմիդային։

    Մեկնաբանություն

    Խաղային ավտոմատների վրա աշխատող ինժեներները չունեին գաղտնի տեխնոլոգիաներին առնչվելու անհրաժեշտ թույլտվություն, ուստի գործարանի տարածքում քայլում էին կապված աչքերով։ Հույների, ինչպես նաև հռոմեացիների մոտ արդարադատության աստվածուհին պատկերվում էր բաց աչքերով, իսկ աչքերը կապված պատկերելու ավանդույթն ի հայտ է եկել միայն Վերածննդի դարաշրջանում, որին բնորոշ էր անտիկ կերպարների վերաիմաստավորումը։

    12 թիմ է խաղացել4 ճիշտ33% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ