2017 թվականի մրցաշրջանը, որում հայտնի մարզիկը եռամյա դադարից հետո հաղթեց իր առաջին խոշոր մրցաշարում, մեկնաբանն անվանեց ԵՐԿՐՈՐԴԻ ԱՌԱՋԻՆ: ԵՐԿՐՈՐԴԸ ԱՌԱՋԻՆԻ ամենաակնառու գործիչներից է: Անվանե՛ք ԱՌԱՋԻՆԸ և ԵՐԿՐՈՐԴԻՆ նույն տառով սկսվող բառերով:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ռենեսանս, Ռաֆայել
Մեկնաբանություն
2015 և 2016 թվականների անհաջող մրցաշրջաններից հետո Ռաֆայել Նադալն ի վերջո կարողացավ վերադառնալ իր գերբարձր մակարդակին, 2017 թվականին միանգամից հաղթեց «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարում և հետ վերադարձրեց աշխարհի առաջին ռակետի տիտղոսը: Ռենեսանսի դարաշրջանն անհնար է պատկերացնել առանց մեկ այլ հանճարի Ռաֆայել Սանտիի:
14 թիմ է խաղացել5 ճիշտ36% ճշգրտություն